Ճանապարհի փլուզում՝ Երևան-Կապան ավտոճանապարհի վրա

10.03.2010, 12:55
Ճանապարհի փլուզում՝ Երևան-Կապան ավտոճանապարհի վրա

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Կապան ավտոճանապարհի 254-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Փրկարարական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել և անանցանելի է դարձել ճանապարհի` 37մ երկարությամբ, 8մ լայնությամբ և 2,5մ խորությամբ հատվածը:

Գորիսի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ի դրությամբ ճանապարհի նշյալ հատվածով ապահովվել է միակողմանի երթևեկություն:-0-