411.87
4.03
387.24
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 2010թ.-ին 40 ավագ դպրոց կստեղծվի. նախարար

18:17
09 Մարտի 2010

2010 թվականի ընթացքում Հայաստանում 40 ավագ դպրոց կստեղծվի, ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

«Այժմ Հայաստանում 48 ավագ դպրոց է գործում, 2010-ին կստեղծվի ևս 40-ը, հաջորդ տարի կլինեն ևս 40-ը։ Արդյունքում մեզ մոտ՝ Հայաստանում, կգործի 150 ավագ դպրոց, երեքշաբթի լրագրողներին ասաց Աշոտյանը։

Ինչպես հիշեցրեց նախարարը, ավագ դպրոցի ստեղծման գործընթացը սկսվել է դեռ 2006թ.-ին, երբ ԿԳՆ-ում ստեղծվեց աշխատանքային խումբ, մշակվեցին ավագ դպրոցի համակարգի ձևավորման սկզբունքները։

Աշոտյանի խոսքով, 2008թ.-ին մշակվեց ավագ դպրոցի ներդրման առաջին ռազմավարությունն ու փորձնական ծրագիրը, և այն սկսվեց իրականացվել: Նախարարի կարծիքով, Հայաստանում ավագ դպրոցի ստեղծումն այլընտրանք չուներ, քանի որ անհրաժեշտ է կրթության որակի բարձրացումը:

«Մենք չենք կարող յուրաքանչյուր աշակերտի համար մասնագիտացած կրթություն երաշխավորել ՀՀ բոլոր 1400 հանրակրթական դպրոցներում: Ոչ մի բարեկեցիկ եվրոպական երկիր նման բան չի երաշխավորում, իսկ ավագ դպրոցի ներդրումը վաղուց արդեն գործում է այլ երկրներում: Մի շարք եվրոպական երկրներում նման տարանջատումն ու աշակերտների նկատմամբ առանձին մոտեցումը սկսվում է արդեն 5-6-րդ դասարաններից»,- նշեց Աշոտյանը:

Միաժամանակ Աշոտյանը հիշեցրեց, որ Հայաստանում կրթական նախկին համակարգին վերադառնալու այլընտրանք նույնպես չկա: Նրա կարծիքով, ավագ դպրոցի ներդրումով հարկ է լուծել առկա խնդիրներն ու շտկել իրավիճակը:

«Սակայն սպասել, որ երկու տարում մենք ականավոր ձեռքբերումներ կունենանք, անհնար է»,- ընդգծեց նա:

Նախարարը նկատեց, որ Հայաստանում կրթության որակը բարձրացնելու համար ներդրվում է դպրոցների տնօրենների հավաստագրման ինստիտուտը: Ինչպես վստահեցրեց ԿԳ նախարարը, դպրոցի տնօրեն դառնալու համար բոլոր թեկնածուները քննություն կանցնեն, որի արդյունքներով էլ հավաստագրեր կտրվեն: Տրված հավաստագրերի հիման վրա, ըստ Աշոտյանի, տնօրենի թեկնածուները կմասնակցեն ընտրություններին:

«Այսպիսով, մենք կկանխենք անբավարար որակավորում ունեցող անձանց մուտքը դպրոց»,- ասաց Աշոտյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ