ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը մարտի 12-ից ուղևորներին ամենօրյա U8 508/507 չվերթներ է առաջարկում դեպի Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից, թռիչքը Երևանից կիրականացվի տեղական ժամանակով 02։50-ին, իսկ Շերեմետևոյից՝ նույն օրը, ժամը 07։00-ին (տեղական ժամանակ)։
Այսպիսով, մարտի 12-ից «Արմավիան» կիրականացնի օրական մինչև 4 չվերթ Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ։ -0-