Ուկրաինացի դեսպանը հույս ունի, որ Հայաստանի և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն 2010 թվականին
04.03.2010,
17:23
Ուկրաինացի դեսպանը հույս ունի, որ Հայաստանի և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն 2010 թվականին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ուկրաինայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն հույս ունի, որ 2010 թվականին Հայաստանի և Ուկրաինայի նախագահների միջև տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։
«Ես հուսով եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա այս տարի, և երկու երկրների ղեկավարները կքննարկեն, մասնավորապես, արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր»,- ընդգծեց դեսպանը։
Բոժկոն ընդգծեց նաև, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև պատմականորեն ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ է ամրապնդել, նախևառաջ, տնտեսական համագործակցության ճանապարհով։ -0-