ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանին, համատեղության կարգով, Արաբական պետությունների լիգայում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Կահիրե):
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահի մեկ այլ հրամանագրով Ռուբեն Կարապետյանն ազատվել է Արաբական պետությունների լիգայում Հայաստանի լիազոր ներկայացուցչի պարտականություններից:-0-