Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես մերժել է «Ձախերի կուսակցությանը» ճանաչել 1915-16 թթ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով «Sabah» թուրքական հրատարակությանը:
Ըստ թերթի, կուսակցության առաջարկին ի պատասխան՝ Գերմանիայի կառավարությունում հայտարարել են, որ այս հարցը շահագրգիռ երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի քննարկման առարկան է:
Այս հարցը պետք է քննարկի անկախ պատմաբանների հանձնաժողովը: Հետաքրքրական է, որ իր պատասխանի մեջ Գերմանիայի կառավարությունը չի օգտագործել «ցեղասպանություն» բառը:
Ինչ վերաբերում է գերմանական պատմության դասագրքերում այդ իրադարձությունները ներառելու մասին կուսակցության առաջարկին, ապա կառավարության կարծիքով՝ այդ հարցը Գերմանիայի դաշնային երկրամասերի կառավարությունների իրավասության լիազորությունների մեջ է:-0-