«Դու կին ես և դու ճիշտ ես» ցուցահանդեսը կբացվի ուրբաթ Երևանում
ԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Դու կին ես և դու ճիշտ ես»՝ Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը կբացվի ուրբաթ Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի ծառայությունից։
Ցուցահանդեսի ցուցադրությունում ներկայացված են հայ նկարիչ Վիլիկ Զաքարյանի շուրջ 30 գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ, ընդ որում՝ ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների գլխավոր գործող անձը կինն է։
Հյուրերի առջև ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը։
Միջոցառման բացմանը հրավիրված են հայրենակիցների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ստեղծագործող մտավորականության, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։
Վիլիկ Զաքարյանը Նկարիչների միության անդամ է 1984 թվականից։ 1996 թվականին մասնակցել է Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսին և նույն տարվանից դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների Միության անդամ։ Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Երևանում, Պրահայում, Օբերհաուզենում և Հագենում (Գերմանիա), Փարիզում։
Վիլիկ Զաքարյանի նկարները ներկայացվել են Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հունգարիայում, Սիրիայում, Քուվեյթում և այլ երկրներում։ -0-