Հրաժարական է տվել Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը
02.03.2010,
11:56
Հրաժարական է տվել Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակի տնօրեն Անի Վարդանյանը հրաժարական է տվել:
«Ամերիկայի հայկական համագումարի տնօրենը կամավոր հրաժարական է տվել», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց գրասենյակի աշխատակցուհի Անի Պողոսյանը:
Գրասենյակից նաև նշեցին, որ Վարդանյանի հրաժարականի պատճառների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի օրվա ընթացքում: Վարդանյանը ղեկավարել է Հայաստանում Ամերիկայի հայկական ասամբլեան 1994 թ.-ից:
Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հեղինակավոր հասարակական կազմակերպություններից մեկն է: Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, գրասենյակները գործում են Բոստոնում, Լոս-Անջելեսում, Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում:-0-

