փետրվարին, հունվարի համեմատ, գնաճը կազմել է 0,3 տոկոս։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, 2010 թվականի փետրվարին պարենային ապրանքների /ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ/ գներն աճել են 0,1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,4 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,5 տոկոսով։
2010 թվականի փետրվարին 2009-ի փետրվարի համեմատ պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 109,4 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքների /ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ/ գների ինդեքսը կազմել է 106,4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 117,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 110,8 տոկոսով:
Պետբյուջեի համաձայն, Հայաստանում մինչև 2010 թվականի վերջը գնաճը ծրագրված է 4%-ի (±1,5%) մակարդակով։--0-