Բեյրութում սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողություն` նվիրված Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամոլի ծառայությունը:
Հոգեհանգստյան արարողությունից հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել համազգային հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, «Արարարե օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրդմյանը, Լիբանանի հայ առաքելական թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը:
Բանախոսները ներկայացրել են մանրամասներ 1988-1990թթ. ազերիների կողմից Սումգայիթում եւ այլ ադրբեջանական քաղաքաներում հայ ազգաբնակչության հանդեպ իրականացված ոճրագործությունների եւ էթնիկ զտումների մասին:
Միջոցառումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, հայկական կառուցների ղեկավարներ, հայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:-0-