Իսպանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան՝ որպես ԵՄ պատվիրակության ղեկավար

01.03.2010, 13:35
Իսպանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան՝ որպես ԵՄ պատվիրակության ղեկավար
Իսպանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան՝ որպես ԵՄ պատվիրակության ղեկավար

Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության հարցերի նախարար Միգել Անխել Մորատինոսը (Miguel Angel Moratinos) երեքշաբթի կայցելի Հայաստան՝ որպես Եվրամիության պատվիրակության ղեկավար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իսպանիան նախագահում է ԵՄ-ում 2010 թ.-ի առաջին կիսամյակում:

«Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Նախատեսված է նաև երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:-0-