Հայակական ֆիլմերը կներկայացվեն արգենտինյան Պինարամայի կինոփառատոնում

25.02.2010, 16:19
Հայակական ֆիլմերը կներկայացվեն արգենտինյան Պինարամայի կինոփառատոնում
Հայակական ֆիլմերը կներկայացվեն արգենտինյան Պինարամայի կինոփառատոնում

Հայակական ֆիլմերը կներկայացվեն արգենտինյան Պինարամայի կինոփառատոնում, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ մարտի 6-13-ն անցկացվելիք փառատոնին կմասնակցի նաև Հայաստանը՝ որպես հատուկ հրավիրված հյուր։

Ժամանակակից հայկական կինոարվեստը ներկայացված է լինելու Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: Ի դեպ, կինոռեժիսոր Գալստյանը ժամանելու է Պինամար և անձամբ է իր ֆիլմը ներկայացնելու արգենտինացի կինոքննադատների ու կինոհանդիսատեսի դատին:

 

Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում նշվելու է Հայաստանի օրը, որը սկսվելու է հայկական ֆիլմերի ցուցադրմամբ և ամփոփվելու է Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի անունից կազմակերպված ընդունելությամբ: -0-