Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին լուրը կեղծ ահազանգ է եղել

25.02.2010, 15:16
Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին լուրը կեղծ ահազանգ է եղել
Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին լուրը կեղծ ահազանգ է եղել

Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին տեղեկատվությունը կեղծ ահազանգ է եղել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության աշխատակիցը:

«Կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ պայթուցիկ սարքի մասին լուրը կեղծ է: Միջոցներ են ձեռնարկվում անանուն հաղորդագրության հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեց գործակալության զրուցակիցը:

Ահազանգն այն մասին, որ տեղական ժամանակով ժամը 13:00-ին պայթյուն տեղի կունենա, ստացվել է տեղական ժամանակով ժամը 11:15-ին:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, ԱԻՆ-ի և պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները: Գերատեսչության աշխատակիցները տարհանվել են:-0-