Հայկական հատուկ ծառայությունները պայթուցիկ սարք են որոնում Պետեկամուտների կոմիտեի շենքում

25.02.2010, 14:27
Հայկական հատուկ ծառայությունները պայթուցիկ սարք են որոնում Պետեկամուտների կոմիտեի շենքում

Հայկական հատուկ ծառայությունները պայթուցիկ սարք են որոնում ՀՀ պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ ստանալուց հետո, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ ոստիկանության տվյալների, ահազանգն այն մասին, որ տեղական ժամանակով ժամը 13:00-ին պայթյուն տեղի կունենա, ստացվել է տեղական ժամանակով ժամը 11:15-ին:

«Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, ԱԻՆ-ին և պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները: Գերատեսչության աշխատակիցները տարհանվել են: Աշխատանքները շարունակվում են», - ասել է գործակալության զրուցակիցը:-0-