ՀՀ նախագահը ստորագրել է «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխությունները
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներով հեշտացվում է օտարեկրացիներին Հայաստանում աշխատելու թույլտվություն տալու ընթացակարգը, ինչը ուղղված կլինի Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, երկրի աշխատաշուկայի կարգավորմանն ու հեշտացմանը:
Լրացումներով հայաստանյան ընկերություններին, որոնց կապիտալում չկան արտասահմանյան ներդրումներ, թույլատրվում է օտարեկրյա աշխատողներ ընդունել առանց լրացուցիչ թույլտվությունների աշխատանքային պայմանագրի ուժի մեջ լինելու ողջ ընթացքում:--0--