417.4
4.02
393.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

Լաս-Վեգասին նման խաղային գոտի է առաջարկվում ստեղծել Հայաստանում

16:27
23 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են երկրում ստեղծել Լաս Վեգասին նման խաղային գոտի։

«Կարելի է առանձին գոտի առանձնացնել նմանատիպ գործունեության համար, որտեղ բոլորը, ովքեր այնտեղ կբնակվեն, կհասկանան, որ ռիսկային գոտի են ընտրում, իսկ պետությունը պետք է ապահովի ձեռնարկատերերի անկախությունն ու գործունեության անվտանգությունը»,- երեքշաբթի խորհրդարանում հայտարարեց տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը։

Հայ խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ ընդունել են հարկային օրենսդրության լրացումների փաթեթը շահումով խաղերի և խաղատների գործունեության կարգավորման նպատակով։ Փոփոխություններով առաջարկվում է 2013 թվականի հունվարի 1-ից ավելացնել շահումով խաղերի բազային տուրքի չափը ներկայիս 5 մլն դրամից մինչև 50 մլն դրամի, իսկ խաղատների համար՝ 25 մլն դրամից մինչև 400 մլն դրամի։ Միաժամանակ առաջարկվում է հրաժարվել խաղասեղանների և խաղային ապարատների համար ֆիքսված վճարներից։

Նռանյանը կարծում է, որ օրենքի ներկայիս տարբերակը շատ հարցեր և խնդիրներ է առաջացնում և կարիք ունի լուրջ լրամշակման։
 
Նրա խոսքերով՝ ներկայիս լրացումները միայն թույլ են տալիս խոշոր բիզնեսին ավելի քիչ հարկեր վճարել, ինչը կհանգեցնի պետբյուջե մուտքերի կրճատմանը և օլիգոպոլիաների ձևավորմանը։

Միաժամանակ, ըստ նրա, խաղային բիզնեսի կազմակերպումը տարածքային ադմինիստրատիվ միավորների սահմաններում կհանգեցնի խաղատան գործունեության դուրս գալուն ֆինանսների նախարարության վերահսկողությունից և կհանձնի այն տեղի «իշխանիկների» ձեռքը, ովքեր վերջնական որոշումներ կընդունեն գործունեության վերաբերյալ և լիցենզիաներ կտրամադրեն։

Փոփոխություններն իրականացվում են «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի օրենքում փոփոխություն կատարելուն զուգահեռ, որոնց համապատասխան՝ շահումով խաղեր կամ խաղատներ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղեր 2013թ.-ից կարող են կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում։ Դրանով իսկ նախատեսվում է բոլոր խաղատները դուրս բերել Հայաստանի կենտրոնական հատվածից։

2009 թվականին խաղատներից հարկերի և տուրքերի տեսքով պետբյուջե փոխանցվել է 4 մլրդ դրամ (10,5 մլն դոլար)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը