Կիմ Քարդաշյանը հայ և թուրք ժողովուրդներին բարեկամանալու կոչ է անում

23.02.2010, 11:29
Կիմ Քարդաշյանը հայ և թուրք ժողովուրդներին բարեկամանալու կոչ է անում
Կիմ Քարդաշյանը հայ և թուրք ժողովուրդներին բարեկամանալու կոչ է անում

Ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչ Կիմ Քարդաշյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հայտարարել է, որ հայ և թուրք ժողովուրդները պետք է բարեկամներ լինեն, գրում «168 ժամ» օրաթերթը:

Քարդաշյանը նշել , որ այնքան էլ իրազեկված չէ քաղաքականությունից, որպեսզի մեկնաբանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները, «սակայն հավատում եմ, որ հարևանները պետք է բարեկամներ լինեն»:

«Գիտեմ, որ Հայաստանը և Թուրքիան երկար և հակամարտություններով լի անցյալ ունեն: Անցյալի վերքերը դարմանելու համար ժամանակ է պետք»,- հայտարարել է Քարդաշյանը:-0-