ԱրԱրԱտ ապրանքանիշի թողարկած «Ախթամար» ֆիլում իր աշխատանքով հայտնի Գրիգորի Դոբրիգինը Բեռլինի կինոփառատոնում «Արծաթե արջ» է ստացել
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱրԱրԱտ ապրանքանիշի թողարկած «Ախթամար» ֆիլում իր աշխատանքով հանդիսատեսին հայտնի Գրիգորի Դոբրիգինը Բեռլինի՝ 60-րդ միջազգային կինոփառատոնում «Արծաթե արջ» է ստացել, հայտնում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը:
Ալեքսեյ Պոպոգրեբսկու «Ինչպես անցկացրեցի այս ամառը» ռուսական ժապավենն արժանացել է միանգամից երկու մրցանակի: Մրցանակները շնորհվել են լավագույն օպերատորի աշխատանքի համար Պավել Կոստոմարովին, ինչպես նաև գլխավոր դերերում հանդես եկած դերասաններ Գրիգորի Դոբրիգինին և Սերգեյ Պուսկեպալիսին:
Փառատոնի հաղթողների թվում են Ռոման Պոլանսկու «Ուրվական գրողը» ֆիլմն ու թուրք ռեժիսոր Սեմիհա Կապլանօղլու «Մեղր» ժապավենը:
Բեռլինի միջազգային կինոփառատոնն ամենամյա կինոփառատոն է, որն անցկացվում է 1951թ.-ից Գերմանիայում: «Հիմնական մրցանակը «Ոսկե արջն» է: (արջը Բեռլինի խորհրդանիշն է).—0--