Հայաստանի Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ենթակառուցվածքների արդիականացման և սահմանամերձ անվտանգության հարցն է քննարկել ԱՄՆ փոխպետքարտուղար Անն Գանզերի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, Գանզերի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման և սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կարևորվել է Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարության մշակումը և իրականացումը` միջազգային չափանիշներին համապատասխան, հիմնահարց, որը ներառված է նաև Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրում:-0