ԱԱԽ քարտուղարն անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ռուս դեսպանի հետ
17:18
22 Փետրվարի 2010
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցեր է քննարկել Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
«Հանդիպմանը կարևորվել է ՀՀ Անվտանգության խորհրդի և ՌԴ միջև փոխգործակցության խորացումը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ակտիվացումը»,- հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:-0-
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց է սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։ Իրենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ են համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է