417.4
4.02
393.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայկական խորհրդարանի խոսնակին կառաջարկի առայժմ չքննարկել հայ-թուրքական արձանագրությունները

19:56
19 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին կառաջարկի լիագումար նիստի ժամանակ չքննարկել հայ-թուրքական արձանագրությունները ընդհուպ մինչև դրա եզրակացության հրապարակումը, ուրբաթ հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ուրբաթ նիստի ժամանակ որոշեց դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հայ-թուրքական  արձանագրությունների քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում կազմակերպել գլխադասային` ԱԺ արտաքին հարաբերությունների եզրակացությունն ունենալուց հետո միայն: Հանձնաժողովի որոշմամբ ստեղծվեց 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի իր դիրքորոշումը քննարկումների անցկացման ձևի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Ռուստամյանը տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, միջազգային պայմանագրերն ավտոմատ կերպով ընդգրկվում են ԱԺ նստաշրջանի, ինչպես նաև` քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Նա առաջարկեց դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հայ-թուրքական  արձանագրությունների քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում կազմակերպել գլխադասային` ԱԺ արտաքին հարաբերությունների եզրակացությունն ունենալուց հետո միայն:

Հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը իրազեկեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ մշտական բոլոր հանձնաժողովներին գրությամբ առաջարկել է մեկ անգամ ևս անցկացնել խորհրդարանական քննարկումներ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:

«Խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ ԱԺ խմբակցությունները մինչև փետրվարի 22-ը հանձնաժողովին պետք է ներկայացնեն իրենց տեսակետները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը