Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի կազմակերպած երթի մասնակիցների և Ոստիկանության ներկայացուցիչների միջև ընդհարում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, հանրահավաքի մասնակիցները դուրս են եկել Աբովյան փողոցի երթևեկելի հատված։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձել են նրանց դուրս բերել երթևեկելի հատվածից, ինչը քաշքշուկի է հանգեցրել։
Ներկայում հանրահավաքի մասնակիցները տեղավորվել են անմիջապես երթևեկելի հատվածում, իսկ հատուկ նշանակության ծառայողները արգելափակել են փողոցը։ -0-