Հայաստանում 2010 թ. հունվարին տնտեսական աճը կազմել է 2,4 տոկոս
Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ ծավալը 2010 թ.-ի հունվարին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,4 տոկոսով: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 149,5 միլիարդ դրամ (391,8 միլիոն դոլար):
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2010 թ.-ի հունվարին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 7 տոկոսի սահմաններում: Միաժամանակ 2010 թ.-ի հունվարին, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 1,7 տոկոսի սահմաններում:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արդյունաբերական արտադրանք արտադրողների գներն ավելացել են 39,7 տոկոսով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 53,7 միլիարդ դրամի (140,6 միլիոն դոլար) արդյունաբերական արտադրանք, ինչը 6,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից:
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010 թ.-ի հունվարի արդյունքներով կազմել է 296,4 միլիոն ԱՄՆ դոլար (114 միլիարդ դրամ)՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14,8 տոկոսով:
Ըստ պետբյուջեի՝ Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը ծրագրված է 1,2 տոկոսի սահմաններում (1 դոլարը 381,58 դրամ է):-0-