ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը կնշանակվի Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում. թերթ

19.02.2010, 10:28
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը կնշանակվի Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը կնշանակվի Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում, գրում է «Հրապարակ» թերթը: Ըստ թերթի՝ այս պաշտոնը նրան էր խոստացվել դեռ մեկ տարի առաջ:

Թերթը տեղեկացնում է, որ այդ պաշտոնը զբաղեցրած Լավրենտի Միրզոյանն արդեն անցել է նոր աշխատանքի:

Թերթի տվյալների համաձայն՝ Միրզոյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր՝ տեղն ազատելով ՀՀ նախագահի նախկին խորհրդական, կրթության և գիտության նախկին նախարար, «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ Սերգո Երիցյանի համար:-0-