ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց լեզուն, որը հնչում է հայկական հեռուստաեթերից, անհանգստություն է հարուցում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Հեռուստատեսության ազդեցությունը բնակչության վրա դժվար է գերագնահատել: Հեռուստատեսությունը օրական 24 ժամ դաստիարակում է մեր երեխաներին և երիտասարդությանը: Այդ իսկ պատճառով էկրաններից պետք է հնչի բյուրեղյա մաքրության հայերեն»,- ասաց նախարարը:
Նա մտահոգություն արտահայտեց նաև ՀՀ պաշտոնատար անձնանց գործած լեզվի առնչությամբ:
«Բարձրաստիճան պաշտոնյայի յուրաքանչյուր անգրագետ խոսք լսողների կրկօրինակման առարկա է դառնում, այդ իսկ պատճառով նրանք պետք է ավելի ուշադիր լինեն իրենց խոսքում»,- նշեց նա:
Նա հավելեց, որ տպագիր ու ինտերնետային ԶԼՄ-ները վերջին շրջանում այդ առումով զգալի առաջընթաց են գրանցել, սակայն դեռևս շատ անելիքներ կան:
«Պետք է փորձել հնարավորինս խուսափել օտարաբանություններինց, ժարգոնային բառերի գործածումից»,- հավելեց նախարարը: -0-