417.4
4.02
393.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքական թերթը կոչ է անում հայերին թշնամիներ չհամարել. թերթ

12:45
18 Փետրվարի 2010

Թուրքական «Referans» թերթը կոչ է արել հայերին չընկալել որպես թշնամիների, քանի որ դա արդեն վատ սովորություն է դարձել, գրում է «168 ժամ» թերթը:

Ըստ թերթի, թուրքական հրատարակությունը կարծում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը կարևոր չէ, քանի որ ոչ թե դատարանները, այլ իշխանություններն են կարգավորում երկրների միջև հարաբերությունները:

Հոդվածի հեղինակը նշել է, որ «Թուրքիայի իշխանություններն ի սկզբանե գիտեին այն ռիսկերի մասին, որ կարող էին առաջ գալ մերձեցման գործընթացի արդյունքում: Չէր կարելի ենթադրել, թե Թուրքիային տարիներով գերի պահող Ադրբեջանը հաշտվելու էր իր ճակատագրի հետ»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշման, ապա հրատարակությունը նշել է, որ ամբողջովին համամիտ է ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանի հետ, ով հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետը 2010 թ.-ի ապրիլի 24-ն է:

«Ամեն դեպքում, 2010թ.-ի ապրիլի 24-ին լրանում է 1915թ.-ի իրադարձությունների 95-ամյա տարելիցը, և ամեն ինչ կարող է ասվել և արվել», - գրում է թերթն ու նշում, որ եթե Թուրքիան չհամաձայներ կարգավորման գործընթաց սկսել, ապա 2009թ.-ի ապրիլի 24-ին հնչած ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջովին այլ բովանդակություն կունենար: Հեղինակի կարծիքով, եթե նույնիսկ Վաշինգտոնը 1915թ. իրադարձություններին չտա «ցեղասպանություն» որակումը, միևնույն է, թուրք-ամերիկյան հարաբերություններում բարդություններ առաջ կգան հայ-թուրքական արձանագրությունների հարցում առաջընթաց չապահովելու դեպքում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը