ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը, որում ընդգրկված են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի ընտրանիները, կքննարկվի Մոսկվայում մարտի 15-16-ին, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:
Այդ հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը:-0-