Ֆուտբոլի 2010թ. Բարձրագույն խմբի մրցաշարին և Հայաստանի Գավաթի խաղարկությանը կմասնակցի 8 թիմ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Գավաթի խաղարկությունում հանդես կգան «Փյունիկը», «Միկան», «Ուլիսը», «Բանանցը», «Գանձասարը», «Կիլիկիան», «Շիրակը» և «Իմպուլսը»:
Հայկական ֆուտբոլի լեգենդ «Արարատը» թիմը հանդես կգա միայն Առաջին խմբի առաջնությունում: Հայաստանի գործող չեմպիոնը Երևանի «Փյունիկն» է:--0--