ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի ազատագրական պատերազմի մասնակիցները պետք է արժանի մասնակցություն ունենան Հայաստանի զարգացմանը, «Երկրապահ» կամավորականների միության 8-րդ համագումարից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Կարծում եմ, որ համագումարն անհրաժեշտ էր, և որ պետք է համախմբել մեր բոլոր ռազմական ընկերներին, որպեսզի նրանք իրենց արժանի տեղն ունենան երկրում, մասնակցեն պետական շինարարությանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանը»,- ասաց Օհանյանը՝ մեկնաբանելով համագումարի արդյունքները:
«Երկրապահի» հանդեպ իր վերաբերմունքի մասին հարցին 2008 թ.-ի փետրվարին դրա կազմից իր դուրս գալուց հետո Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող էր փոխվել իմ վերաբերմունքն իմ մարտական ընկերների հանդեպ»:
2008 թ.-ի փետրվարի 24-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն ու հայկական բանակի մի շարք գեներալ-մայորներ և գնդապետներ հայտարարեցին «Երկրապահ կամավորականների միության» կազմից իրենց դուրս գալու մասին, քանի որ կազմակերպության մի խումբ անդամներ «առանց ԵԿՄ վարչության համապատասխան որոշման սկսել էին կազմակերպության նշանակությունն ու հեղինակությունը վարկաբեկող և անկախ ՀՀ պետականության զարգացմանը խոչընդոտող գործունեությամբ զբաղվել»:
Սեյրան Օհանյանը հավելեց նաև, որ որպես պաշտպանության նախարար՝ անհրաժեշտ է համարում մասնակցել հասարակական կազմակերպությունների խոշոր միջոցառումներին, որոնք ձևավորվել են արցախյան պատերազմից հետո, հատկապես «Երկրապահը»:
«Երկրապահ» կամավորականների միություն հասարակական-քաղաքական կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թ.-ին: Տվյալ պահին դրա կազմում է ավելի քան 10 հազ մարդ, որոնց մեծամասնությունը՝ Ղարաբաղյան պատերազմի վետերաններ: --0--