411.99
4.03
390.88
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կայունացնող գործոն կլինի տարածաշրջանում. ՎԶԵԲ

19:04
16 Փետրվարի 2010

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը լուրջ կայունացնող գործոն կլինի ողջ տարածաշրջանում, ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով խորհրդական Ֆրանկլին Սթիվզը (Franklin Steves)՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:  

«Դժվար է պատկերացնել տարածաշրջանի կայուն ապագան առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման»,- երեքշաբթի Երևանում զարգացման մասին ՎԶԵԲ հաշվետվությունը (Transition Report) ներկայացնելիս ասաց նա:

1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են նրանով, Անկարան  սատարում է ադրբեջանական դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում և կտրուկ է արձագանքում Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Նշելով, որ ՎԶԵԲ-ը ողջունում է այն գործընթացը, որը տեղի է ունենում անցյալ տարվանից հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Սթիվզը կարծիք հայտնեց, որ ռուս-վրացական պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանը աշխարհագրական տեսակետից գտնվում է շատ խոցելի վիճակում:

«Նա կտրված է ծովից, իսկ շուկան սնում է միայն երկու ուղի (Վրաստանի և Իրանի տարածքով՝ «Նովոստի-Արմենիա»)»,- պարզաբանեց նա:

Փորձագետը ակնհայտ անվանեց այն, որ կարճաժամկետ փոխազդեցության տեսակետից հայ-թուրքական սահմանի բացումից կարելի է ակնկալել տրանսպորտային ուղիների հետ կապված իրավիճակի արագ բարելավում, մասնավորապես, տրանսպորտային ծախսերի կրճատում և երկրի ներսում գների իջեցում:   

«Մենք լրջորեն ողջունում ենք առկա առաջընթացը և հուսով ենք, որ խորհրդարանները հնարավորինս շուտ կվավերացնեն երկկողմ արձանագրությունները»,- ամփոփեց Սթիվզը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:—0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից