Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Փարիզում ԵՄ հետ համագործակցության հարցեր է քննարկել
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Եվրոպական հարցերի պետքարտուղար Պիեռ Լելուշի հետ հանդիպման ընթացքում քննարկել է եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Կողմերը պայմանավորվել են, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում Ֆրանսիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանում մի շարք ուղղություններով բարեփոխումների իրականացման գործընթացին»,- հայտնում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրներ:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի ազգային հետախուզության համակարգող Բեռնար Բաժոլեի հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և ֆրանսիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությունը զարգացնելու մասին: -0-