433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում Եվրատեսիլ մրցույթի ազգային ընտրության եզրափակիչ չանցած Էմմիի և Միհրանի երկրպագուները բողոքի ակցիա անցկացրեցին

20:08
15 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Եվրատեսիլ մրցույթի ազգային ընտրության եզրափակիչ չանցած Էմմիի և Միհրանի երկրպագուները բողոքի ակցիա անցկացրին Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ:

Հավաքված մի քանի տասնյակ երկրպագուները վանկարկում էին «Էմմի» անունը:

Նրանք հավաքված լրագրողներին հայտարարեցին, որ պահանջում են SMS-քվեարկության արդյունքների վերանայում, քանի որ, ըստ նրանց, քվեարկության ընթացքում իբր թե բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, և նրանց ձայները հաշվի չեն առնվել:

Հավաքվածներից շատերը նաև դժգոհություն էին հայտնում, որ Եվրատեսիլում երկիրը ներկայացնող երգչուհին ոչ թե Հայաստանից է, այլ Սփյուռքից:

«Էմմի Բ» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը խնդրեց հավաքվածներին ցրվել՝ նշելով, որ իրենք տվյալ ակցիայի կազմակերպման հետ ոչ մի առնչություն չունեն:

Ազգային ընտրական փուլում հիմնական պայքարը ծավալվել էր երկու մասնակիցների ՝ Եվա Ռիվասի («Apricot stone») և Էմմիի ու Միհրանի («Hey» Let Me Hear You Say) միջև:

Հայաստանում Եվրատեսիլ մրցույթի ազգային ընտրության եզրափակչի արդյունքում SMS-քվեարկությամբ և պրոֆեսիոնալ ժյուրի ընտրությամբ հաղթող ճանաչվեց 22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը Դոնի Ռոստովից՝ «Apricot stone» երգով:  

Երբ Եվրատեսիլ-2009-ին Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերը բացեցին հաղթողի անունով ծրարը, Էմմին իր թիմի հետ միասին ցուցադրական կերպով լքեց բեմը, որի վրա գտնվում էին ազգային ընտրական փուլի բոլոր ինը մասնակիցները:

Իր հերթին Էմմիի պրոդյուսերն ու և մայրը՝ Նադեժդա Սարգսյանը, հայտարարել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, որ իրենք ոչ մի առնչություն չունեն այս հանրահավաքի հետ: Ըստ նրա, իրենք հիմա SMS-քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների ապացույցներ են հավաքում և մտադիր են դրանցով հանդերձ դատարան դիմել:

Նա հավելել է նաև, որ պրոֆեսիոնալ ժյուրին առաջին տեղը տվել է Էմմին և Միհրանին, իսկ խախտումները տեղի են ունեցել SMS-քվեարկության ժամանակ, ընդ որում ոչ թե բջջային օպերատորների, այլ կենտրոնական սերվերի, որտեղ կատարվել է ձայների հաշվարկը:

Սարգսյանը հայտնել է, որ չորեքշաբթիից ոչ ուշ իրենք մամուլի ասուլիս կանցկացնեն, որտեղ կներկայացնեն խախտումների ապացույցները:  

Սակայն ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը, Ռիվասին տրված ձայները ևս լիովին հաշվի չեն առնվել, և եթե անգամ համակարգի աշխատանքի խափանումներ եղել են, դրանք ազդել են նաև Ռիվասին տրված ձայների վրա: «Պետք է կարողանալ արժանապատիվ պարտություն կրել»,- ասել է Սահարյանը:

Նա նշել է նաև, որ Էմմիի թիմի գործողությունները կարող են լրջորեն վնասել Հայաստանի ներկայացուցչին Օսլոյում Եվրատեսիլ-2010 մրցույթի ժամանակ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը