428.08
4.33
402.22
+10
Եղանակը Երևանում
Հայ

Վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում աճել է քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը. փորձագետ

14:50
15 Փետրվարի 2010

Վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում աճել է քաղցկեղով հիվանդ 1-18 տարեկան երեխաների թիվը, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիական թերապիայի բաժնի պետ Գրիգոր Բադալյանը:

«Ընդհանուր առմամբ վերջին տասնամյակի ընթացքում չարորակ ուռուցքներով հիվանդացությունների մակարդակն աճել է մեծահասակների մոտ 15 տոկոսով, երեխաների մոտ՝ 7-8 տոկոսով, Հայաստանում ևս այդ ցուցանիշների աճ է նկատվում», - ասաց փորձագետը:

Փորձագետի խոսքերով՝ հաշվի առնելով երեխաների ընդհանուր թիվը (1-18 տարեկան), որը վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կազմում է շուրջ 800 հազար, նկատվում է չարորակ ուռուցքով տառապողների ընդհանուր թվի հարաբերական աճ:

Բադալյանը կարծում է, որ հաշվի առնելով ողջ աշխարհում քաղցկեղային հիվանդություններով հիվանդների ընդհանուր թվի աճը՝ այդ ցուցանիշը չպետք է մտավախություն առաջացնի:

«Եթե մեկ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվում է քաղցկեղային հիվանություն (չարորակ ուռուցքներ) ունեցող շուրջ 7 հազար հիվանդ, ապա 80-100 դեպքը մինչև 18 տարեկան երեխաներն են», - ասաց նա:

Միաժամանակ փորձագետը նշեց, որ ընդհանուր առմամբ կենտրոնը՝ համալրված բարձրորակ երիտասարդ կադրերով, ինչպես նաև սարքավորումներով, որոնք թեև  փոքր-ինչ զիջում են աշխարհի առաջատար հիվանդանոցներին, այնուամենայնիվ, թույլ են տալիս ախտորոշել ցանկացած տեսակի ուռուցք, մենք բավականին հաջող իրականացնում են քաղցկեղային հիվանդությունների բուժում:

«Այս պահի դրությամբ Կենտրոնը տարածաշրջանում առաջիններից մեկն է, որը զինված է նորագույն սարքավորումներով, ՄԱԳԱՏԷ-ի վերջին մշակումներով, որոնք թույլ են տալիս հաջող կերպով իրականացնել քաղցկեղային հիվանդությունների բուժման ընդունված միջոցներից մեկը՝ ճառագայթումը», - նշեց նա:

Մեկնաբանելով Հայաստանում քաղցկեղի հետևանքով երեխաների մահացության հետ կապված իրավիճակը՝ Բադալյանը նշեց, որ ըստ վիճակագրության՝ եթե քաղցկեղով հիվանդ երեխաների շուրջ 65 տոկոսը բուժվում է, ապա մնացած 35 տոկոսը դիտարկվում են որպես երեխաներ, որոնց չի հաջողվել փրկել:

Փորձագետի խոսքերով՝ քաղցկեղի առավել տարածված տեսակներն են արյան քաղցկեղը (հիվանդների ընդհանուր թվի 25 տոկոսը), երկրորդ և երրորդ տեղում են (17 և 15 տոկոս) գլխուղեղի և ավիշի քաղցկեղը:

Փորձագետը նշել է, որ քաղցկեղով հիվանդացության հիմնական գործոնների թվում են սթրեսն ու էկոլոգիան՝ ընդգծելով, որ քաղցկեղային հիվանդությունների մեծամասնությունը գենետիկորեն չի փոխանցվում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ