Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը Ռուսաստանի քաղաքական պարտությունը կդառնա. ռուս փորձագետ

15.02.2010, 12:18
Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը Ռուսաստանի քաղաքական պարտությունը կդառնա. ռուս փորձագետ

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն լինի, ապա ինչով էլ այն ավարտվի, դա կնշանակի Ռուսաստանի քաղաքական պարտությունը, հայտարարել է ՌԴ Հանրային պալատի անդամ, հայտնի վերլուծաբան Նիկոյալ Սվանիձեն, գրում է «168 ժամ» թերթը:

Ըստ թերթի՝ Սվանիձեն կարծում է, որ ԼՂՀ հակամարտությունը շատ սուր է  և հայկական, և ադրբեջանական կողմի համար:

Սվանիձեն հայտարարել է, որ ներկա դրությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ լուրջ առաջխաղացումներ չկան:

«Միակ բանը, որ չեմ ցանկանում, պատերազմն է, սակայն, դժբախտաբար, իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակը չի բացառվում», - հայտարարել է վերլուծաբանը:

Ըստ Սվանիձեի՝ հակամարտության խաղաղ կարգավորումն արագ չի կարող լինել, քանի որ կողմերը շատ բևեռացված են, և հնարավոր չէ կողմերից որևէ մեկին բավարարել: Դրա համար մշտական երկխոսություն է անհրաժեշտ:-0-