Հայ ըմբիշները հաղթել են ռուսներին Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ և գրավել երրորդ տեղը

15.02.2010, 10:33

Հայ ըմբիշները նախօրեին Երևանում տեղի ունեցած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ հաղթել են ռուսներին և 4:3 հաշվով զբաղեցրել  երրորդ տեղը:

Ինչպես հաղորդել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, 3:3 հաշվի դեպքում ծանր քաշայինների որոշիչ մենամարտում Յուրի Պատրիկեևը պարտության է մատնել Ալեքսանդր Անուչինին և Հայաստանի հավաքականի համար նվաճել բրոնզե մեդալ:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնությունն անցկացվում էր Երևանում փետրվարի 13-14-ը: Առաջնությանը բացի Հայաստանի հավաքականից մասնակցում էին Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Կուբայի, Հունգարիայի հավաքականներն ու սկանդինավյան երկրների հավաքականը:-0-