417.4
4.02
393.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը մեծ ներուժ է տեսնում հայ-կորեական հարաբերությունների հետագա զարգացման համար

19:35
12 Փետրվարի 2010

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Քյու-Հենին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը գոհունակությամբ է խոսել  հայ-կորեական հարաբերությունների  ներկայիս մակարդակի մասին` ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մեծ ներուժ կա առեւտրատնտեսական, կրթության, գիտատեխնիկական, մշակութային,  գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում Հայաստանի և Կորեայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար:

Անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը` վարչապետն անհրաժեշտ է համարել իրավական դաշտի ձևավորումը,  գործարարների միջեւ անմիջական շփումների հաստատումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը եւ կորեական ընկերությունների կողմից ներդրումների խրախուսումը Հայաստանում մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում, ինչպես, օրինակ, կորեական ընկերության մասնակցությունը Երեւանի ՋԵԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հաշվի առնելով երկաթգծերի նախագծման եւ կառուցման կորեական հարուստ փորձը` Հայաստան-Իրան երկաթուղին նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել կորեական ընկերությունների համար:

Վարչապետը բարձր է գնահատել  Կորեայի Հանրապետության կառավարության կողմից մի շարք, այդ թվում` տեխնիկական օգնության, ծրագրերի իրականացումը` առանձնակի կարեւորելով «Կորեական միջազգային համագործակցություն» (KOICA) կառավարական գործակալության կողմից 1994 թվականից սկսած ՀՀ պետական ծառայողների համար տարբեր դասընթացների կազմակերպումը: 

Փոխադարձաբար կարևորվել է մշակութային համատեղ ծրագրերի և մշակութային օրերի կազմակերպումը երկու ժողովուրդների միջև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման և կապերի սերտացման նպատակով:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պարոն Լի Քյու-Հենին պաշտոնավարման ընթացքում ի նպաստ հայ-կորեական համագործակցության ծավալած գործունեության համար` մասնավորապես բարձր գնահատելով նրա ջանքերը անցյալ տարի Հայաստանում   բիզնես-ֆորում եւ կորեական պարի խմբերի Հայաստան այցելություններ կազմակերպելու համար:

Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը