414.12
4.76
387.28
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի խորհրդարանը հաստատում է հայ-թուրքական արձանագրությունները ստանալու փաստը

17:45
12 Փետրվարի 2010

Հայաստանի խորհրդարանը հաստատում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ» արձանագրությունները ստանալու փաստը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարի պաշտոնակատար Գոհար Պողոսյանը, խորհրդարանն արդեն ստացել է նախագահի կողմից ուղղված արձանագրությունները։

«Կանոնակարգի համաձայն, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օրվա ընթացքում պետք է շրջանառության մեջ դնի արձանագրությունները և համապատասխան հանձնաժողով ստեղծի»,- ասաց Պողոսյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը» վավերացման է ուղարկել խորհրդարան: Արձանագրությունների վերաբերյալ քննարկումներին նախագահի ներկայացուցիչը կլինի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին  «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, համապատասխան հանձնաժողովը պետք է քննարկի արձանագրությունները, ներկայացնի իր կարծիքն, ինչից հետո փաստաթղթերը կընդգրկվեն խորհրդարանի օրակարգում։

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Ընդունելով, որ կողմերի սահմանած պարտավորությունները փոխադարձ միջպետական բնույթ են կրում և չեն կարող երրորդ երկրի վրա, ՍԴ-ն միաժամանակ փաստել է նաև, որ արձանագրությունների առաջնահերթային դրույթն է հանդիսանում հայ-թուրքական սահմանի փաստացի բացումը, և մյուս բոլոր պարտավորություններն իրավական ուժ են ստանում միայն հայ-թուրքական սահմանի բացման առկայությունից հետո:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները