Հայկական եկեղեցին Տյառնընդառաջի տոնին նորապսակների օրհնության կարգ կանցկացնի

12.02.2010, 11:59
Հայկական եկեղեցին Տյառնընդառաջի տոնին նորապսակների օրհնության կարգ կանցկացնի

Տյառնընդառաջի տոնին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Տյառնընդառաջը նորապսակների օրհնության օր է հռչակվել Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ:

Հայ Առաքելական Եկեղեցին Տյառնընդառաջի տոնը նշում է փետրվարի 14-ին՝ Աստվածահայտնությանը հաջորդող 40-րդ օրը:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան, ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, որի ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը:

Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:-0-