ՀՀ վարչապետը հանձնարարել է բոլոր նախարարներին ակտիվորեն շփվել նախկին նախարարների հետ. թերթ
12.02.2010,
10:18
ՀՀ վարչապետը հանձնարարել է բոլոր նախարարներին ակտիվորեն շփվել նախկին նախարարների հետ. թերթ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է բոլոր նախարարներին ակտիվորեն շփվել նախկին նախարարների հետ, գրում է «Հրապարակ» թերթը:
Ըստ հրատարակության՝ այս նախաձեռնության նպատակը համակարգի խնդիրներին ծանոթանալն է: Բացի այդ, կառավարության անդամները կարող են օգտվել նախկին նախարարների գիտելիքներից և տեղեկացվածությունից:
Այս նպատակով նախարարություններում մտադիր են ստեղծել նախկին նախարարներից կազմված խորհուրդներ, որոնք ինչ-որ հարցեր կքննարկեն, գործող նախարարներին կօգնեն կողմնորոշվել տարբեր խնդիրներ լուծելիս:-0-