Հայաստանի դրոշը կտանի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը

11.02.2010, 12:12
Հայաստանի դրոշը կտանի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը
Հայաստանի դրոշը կտանի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը

Փետրվարի 12-ին Վանկուվերում ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի դրոշը կտանի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի ԶԼՄ-ների հետ աշխատանքի պատասխանատու Նաթելա Հովասափյանը:

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք և 15 կմ), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք և 10 կմ), ամերիկահայ լեռնադահուկորդ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք) և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր, հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք):

ՀՀ մարզական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Պատվիրակության կազմում են մարզիչներ Սլավիկ Սարգսյանը, Գագիկ Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը, Սամվել Հակոբյանը, Լյովա Հարությունյանը, Ասատուր Պողոսյանը և մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանն ու Կարո Պողոսյանը:-0-