Հայաստանի ռազմական ոստիկանության պետը կազատվի պաշտոնից

11.02.2010, 10:47
Հայաստանի ռազմական ոստիկանության պետը կազատվի պաշտոնից

Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը կազատվի պաշտոնից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ի դեպ, գրում է թերթը, դա կապ չունի վերջինի հրաժարականը սպասվում է ոչ այն պատճառով, որ նա զբաղեցնելու է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տեղը, այլ այն, որ որոշել են նրան պատժել՝ ուժային կառույցների, մասնավորապես Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության և այդ պաշտոնում իր նշանակման հավանականության մասին լուրերը մամուլում տարածելու համար:

«Ոստիկանապետն այդ լուրերից դեպրեսիայի մեջ է ընկնում և ամեն ինչ անում է աթոռը պինդ պահելու համար»,- գրում է թերթը և վստահեցնում, որ ոստիկանապետի հրաժարականը, ի տարբերություն Վովա Գասպարյանի, տեղի կունանա անհամեմատ ավելի ուշ:--0-