423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 2009թ.-ին թրաֆիքինգի զոհ է դարձել 60 մարդ. ոստիկանություն

10:32
11 Փետրվարի 2010

Հայաստանում 2009թ.-ին թրաֆիքինգի զոհ է դարձել 60 մարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Հետագա աջակցության նպատակով թրաֆիքինգի զոհերից 22-ն ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ։ 2009թ. ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված 10 անձանցից 1-ի վերաբերյալ գործը կարճվել է, չորսը գտնվում են կալանքի տակ, երկուսն արդեն դատապարտվել են, իսկ չորսի նկատմամբ հետախուզում է հայտարարված», - ասվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ ներկայում թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ։ Քրեական օրենսգրքի 132 (մարդկանց առևտուր) և 132.1 (մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու, ինչպես նաև մարդու օրգանները վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, առևանգելու, խարդախության, այլ խաբեության, իշխանությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ մեկ այլ անձնավորության վերահսկող անձի համաձայնությունն ստանալու նպատակով՝ վճարման կամ շահ ստանալու տեսքով կաշառելու միջոցով) հոդվածների հատկանիշներով 2009թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատապարտվել է 10 անձ:

Չորս անձ դատապարտվել է 13 տարի, 5 տարի, 4 տարի և 7 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 132.1 հոդվածի հատկանիշներով դատապարտված 6 անձ՝ 8 տարի, 9 տարի, 7 տարի 6 ամիս, 5 տարի, 3 տարի, 11 տարի ժամկետով ազատազրկման։ Եվս մեկ անձ, այդ գործերի հետ կապված, դատապարտվել է քրեական օրենսգրքի 38-262 (պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը) և 340 (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հոդվածներով՝ 1 տարի ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքով։

«2009թ. ընթացքում ոստիկանության կողմից լուրջ աշխատանք է կատարվել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ, ինչի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածների հատկանիշներով վարույթ է իրականացվել՝ 15 քրեական գործերով։ Դրանցից 7-ը 2008թ. հարուցված և 2009թ. փոխանցված գործեր են», - ասվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն, 6 գործով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել ևս 21 զոհեր, և  նոր 2 անձանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածներով, 1 գործ (աշխատանքային թրաֆիքինգ) կարճվել է։

Երեք քրեական գործեր նախորդ տարիներին հարուցված, կասեցված, այնուհետև  2009-ին վերսկսված գործեր են, որոնցով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 12 նոր զոհ, և 3 նոր անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածներով։

«Քրեական չորս գործեր հայտնաբերվել և հարուցվել են 2009-ին։ Դրանցից մեկը, որ վերաբերում էր ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային թրաֆիքինգին, կարճվել է քրեական դատավարական օրենսգրքի 35 հոդվածով: Մյուս երեքով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 14 զոհեր։ Մեղադրյալները չորսն են», - ասվում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ