ՀՀ նախագահը պատրաստվում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան ուղարկել

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, չորեքշաբթի ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հայտարարեց, որ պատրաստվում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան ուղարկել վավերացումն սկսելու համար, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Չեթթըմ Հաուսում» (թագավորական ինստիուտի ոչ պաշտոնական անվանումը) այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ իմ աշխատակիցներին հանձնարարել Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունները ՀՀ Ազգային Ժողով ուղարկել վավերացման գործընթացի սկզբի համար»,- ասել է երկրի ղեկավարը:
«Այսօր, այս հեղինակավոր ամբիոնից ես հաստատում եմ Հայաստանի հետևողական հավատարմությունն այս գործընթացին: Հաստատում եմ, որ որպես խորհրդարանակն մեծամասնության քաղաքական առաջնորդ բացառում եմ այդ արձանագրությունների ձախողումը Հայաստանի խորհրդարանում, պայմանավորվածությունների համաձայն առանց նախապայմանների Թուրքիայի խորհրդրանաի կողմից դրանց վավերացման դեպքում»,- ասել է նախագահը: -0-