ՀՀ ՍԴ որոշման կապակցությամբ թուրքական կողմի զայրույթը լիովին հիմնավորված է. ՀՅԴ

10.02.2010, 16:11
ՀՀ ՍԴ որոշման կապակցությամբ թուրքական կողմի զայրույթը լիովին հիմնավորված է. ՀՅԴ

Թուրք պաշտոնյաների կողմից բազում անգամ դրսևորված ջղաձգությունը՝ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, լիովին հիմնավորված է, չորեքշաբթի հայտարարել է ՀՅԴ խմբակցության առաջնորդ Վահան Հովհաննիսյանը:

«ՍԴ որոշումը թուրքական կողմի մոտ նման ջղաձգություն է առաջացրել, քանի որ բոլոր նրանք, ովքեր մեզ վստահեցնում էին, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, բռնվեցին»,- ասաց Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշման վերաբերյալ թուրք պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունները: 

Քաղաքական գործչի խոսքերով, ակնհայտ է, որ Թուրքիան արձանագրություններում հետամուտ է եղել հենց այն նախապայմաններին, որոնց մասին բազմաթիվ անգամ հայտարարել է ՀՅԴ-ն:

Ինչպես նշել է Հովհաննիսյանը, տեսնելով ՍԴ որոշման մեջ հայ կողմի՝ այդ նախապայմաններից ազատվելու ակնհայտ փորձերը, թուրքական կողմը ջղաձգության մեջ է ընկել:

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Ընդունելով, որ կողմերի սահմանած պարտավորությունները փոխադարձ միջպետական բնույթ են կրում և չեն կարող երրորդ երկրի վրա, ՍԴ-ն միաժամանակ փաստել է նաև, որ արձանագրությունների առաջնահերթային դրույթն է հանդիսանում հայ-թուրքական սահմանի փաստացի բացումը, և մյուս բոլոր պարտավորություններն իրավական ուժ են ստանում միայն հայ-թուրքական սահմանի բացման առկայությունից հետո:

Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին  «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:-0-