ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հերքել է լուրերն այն մասին, թե իրեն առաջարկվել է զբաղեցնել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:
«Հայկական ժամանակ» թերթը փետրվարի 8-ին տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանի ուժային կառույցներում մոտ ժամանակներս կադրային փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես նշվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կփոխարինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
«Ես ինձ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչու Օմբուդսմենը մինչ իր լիազորությունների ժամկետի ավատը պետք է զբաղեցնի գլխավոր դատախազի պաշտոնը», - չորեքշաբթի լրագրողներին ասել է Հարությունյանը:-0-