ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի հանդիպել է Ֆրանսիայի ավելի քան 20 հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի 18 ամյա պատմությունը, կարևորել սփյուռքահայության դերը հայկական բանակի կայացման գործում, անդրադարձել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների սկզբունքներին:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ֆրանսահայության ներկայացուցիչներին հուզող հարցերին, զրուցել բանակաշինության ոլորտում սփույռքահայության դերն ընդլայնելու հեռանկարների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է Փարիզ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մողինի հրավերով: -0-