411.99
4.03
390.88
+26
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոնյուս հեռուստաալիքին Ալիևի տված հարցազրույցը հաստատում է, որ Ադրբեջանը սուլթանություն է. քաղաքագետ

19:15
08 Փետրվարի 2010

Եվրոնյուս հեռուստաալիքին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցի հիմնական ուղերձներից մեկն այն է, որ Ադրբեջանը արևելյան միապետություն է՝ սուլթանություն,  լրագրողներին ասաց քաղաքագետ, Երևանի Ժողովրդավարության և խաղաղության կենտրոնի ղեկավար Արմեն Մինասյանը:

«Այդ սուլթանությունն իրեն Եվրոպայից դուրս չի հայտարարում, բայց նաև չի հրաժարվում կառավարման առկա մեթոդներից, հասարակական կյանքի կազմակերպումից, այն չի ընդունում որևէ քննադատություն՝ հայտարարելով՝ «մենք արդար ենք, մենք մեղավոր չենք, մեղավոր է մնացած աշխարհը», չի բացառում առկա խնդիրները, բայց նաև դրանք լուծելու ցանկություն չի ցուցաբերում, քանի որ «դա ժողովրդի ընտրությունն է»,- երկուշաբթի լրագրողներին ասաց փորձագետը:

Մինասյանի խոսքերով՝ հարցազրույցում հստակ խոսվում է այն մասին, որ ժողովրդավարությունը Ադրբեջանում չի համընկնում արևմտյան ավանդույթների հետ, ինչը Ադրբեջանի իշխանությունների համար խնդիր չէ, ինչպես նաև նշվում է, որ ոչ թե Ադրբեջանն ունի Եվրոպայի ու մնացած աշխարհի կարիքը, այլ ընդհակառակը:   

Քաղաքագետը նշեց, որ ի պատասխան հաղորդավարի հիշեցման այն մասին, որ Ադրբեջանը Եվրախորհրդի մի մասն է, Ալիևը պատասխանում է, որ «եթե որևէ մեկն ուզում է օգտվել այդ գործոնից սեփական նպատակներին հասնելու համար, մենք դա թույլ չենք տա»:  

«Ալիևն ընդգծում է, որ թույլ չի տա ժողովրդավարությամբ «ապակայունացնել» իր երկիրը: Նա սպառնում է: Սպառնում բոլորին, առաջին հերթին՝ Եվրոպային: Սա միտում չէ, սա արդեն հստակ ձևակերպված քաղաքական ուղղություն է: Ընդ որում տվյալ հայտարարությունն արվում է ոչ թե ադրբեջանական հեռուստատեսությամբ, այլ ողջ Եվրոպայով հեռարձակող հեռուստաալիքով»,- ընդգծեց փորձագետը:

Քաղաքագետը հատկանշական համարեց այն, որ չունենալով հիմնավորված պատասխաններ՝ Իլհամ Ալիևը «անվերջ օգտագործում է սուլթանին ու սուլաթությանը բնորոշ թեզ՝ մի խառնվեք իմ ներքին գործերին»: 

«Այդ դեպքում ուզում ես հարցնել, թե ինչու է նա փորձում լուծել Ղարաբաղի ներքին խնդիրները, խառնվել նրա ավանդույթներին, պատմության ու քաղաքական համակարգին: Եթե նա իսկապես անկեղծ է իր դիրքորոշման մեջ, ապա թող բարի լինի ԼՂՀ ժողովրդի հարցերի լուծումը թողնել Արցախի ժողովրդին»,- ընդգծեց Մինասյանը:  

Փորձագետն ասաց նաև, որ համաշխարհային փորձի համաձայն՝ մեծ նավթային ու գազային եկամուտներ ունեցող, բայց ժողովրդավարական ուղով չզարգացող ու այդ եկամուտների հավասար բաշխման մեխանիզմներ չմշակող երկիրը սպառնալիք է դառնում ողջ տարածաշրջանի ու իր հարևանների համար:

«Ալիևն իր հարցազրույցով ապացուցեց, որ տվյալ օրինաչափությունը սկսել է գործել է նաև Կասպիական ավազանում: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ աշխարհը, և հատկապես Եվրոպան նման զարգացումների կասեցման և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների խթանման ավելի արդյունավետ մեխանիզմներ գործածեն»,- ասաց Մինասյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից