Հայաստանում ուկրաինացիները քվեարկել են Յանուկովիչի օգտին

08.02.2010, 15:58
Հայաստանում ուկրաինացիները քվեարկել են Յանուկովիչի օգտին

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը Հայաստանում Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքներով հավաքել է ձայների 67,3 տոկոսը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Ուկրաինային դեսպանության մամուլի ծառայությունը, ընտրությունների օրը Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության տարածքում գտնվող Արտասահմանյան ընտրատարածքի թիվ 16 ընտրատեղամասում քվեարկել է Ուկրաինայի 207 քաղաքացի։

Նրանցից 140 ձայնը տվել է Վիկտոր Յանուկովիչին և 60-ը՝ Յուլիա Տիմոշենկոյին։

Ընտրողների մասնակցությունն անցկացված ընտրություններում կազմել է մոտ 70 տոկոս։

Միջազգային դիտորդների տվյալներով՝ լուրջ խախտումներ ընտրությունների ընթացքում չի արձանագրվել։

Կիրակի՝ փետրվարի 7-ին, Ուկրաինայում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Արձանագրությունների 95,04 տոկոսի մշակումից հետո Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի և վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի միջև տարբերությունը կազմում էր 2,09 տոկոս ձայն։

ԿԸՀ տվյալներով՝ Յանուկովիչը հավաքում է 48,23 տոկոս ձայն, Տիմոշենկոն՝ 46,14 տոկոս։ Երկրորդ փուլում հաղթանակ տանելու համար պետք է ստանալ ձայների մեծամասնությունը։ Ուկրաինայում պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մինչև փետրվարի 17-ը։ -0-