415.57
4.67
386.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ-ն գոհ է Հայաստանի հետ հարաբերություններից և հայտարարում է տարածաշրջանում երկարաժամկետ շահերի մասին

11:44
08 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վաշինգտոնին ոգևորել է հայ-ամերիկյան կապերի ամրապնդումը, Հայաստանի Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը:

Դիվանագետը նշել է, որ նախորդ շաբաթ Երևան կատարած այցելության ընթացքում նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ ապրանքաշրջանառության, մշակութային փոխանակումների ոլորտներում, անվտանգության ոլորտում փոխգործակցության բնագավառում հայ-ամերիկյան կապերի ընդլայնմանն առնչվող հարցերը:

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում կարևորում են ԱՄՆ հայկական համայնքի հետ պարբերական շփումները: Սթայնբերգի խոսքերով, նախագահ Օբամայի վարչակազմի գործելու ընթացքում հայկական համայնքի հետ բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է կապ պահպանել այն ամերիկացիների հետ, ովքեր հետաքրքրվում են իրենց հայրենի երկրով և ԱՄՆ-ի կարևոր համայնքն են: Նրանք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ իրավիճակը, հետևաբար մենք գնահատում ենք այդ կապը, որպեսզի նրանց բացատրենք, թե ինչ ենք փորձում անել և հասկանալ նրանց մտահոգություններն ու մոտեցումները», - նշել է Սթայնբերգը:

Խոսելով տարածաշրջանի մասին՝ Սթայնբերգը նշել է, որ ԱՄՆ-ն այստեղ երկարաժամկետ շահեր ունի:

Մասնավորապես դիվանագետի խոսքերով՝ բացի Հայաստանի հետ փոխգործակցությունից, Վաշինգտոնն ամուր կապեր է պահպանում նաև Վրաստանի հետ և շարունակում է աջակցել Վրաստանի կառավարությանը:

«Մենք նաև կապեր ունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մենք տարածաշրջանում ունենք մեծ շահեր, լավ գործընկերներ և ցանկանում ենք օգնել նրանց գոյություն ունեցող տարաձայնությունների լուծման հարցում», - ասել է Սթայնբերգը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:35
09 Հունիսի 2023
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում. ՎԻԴԵՈ
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում