ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Քարոզչությունը՝ որպես ծխելու դեմ պայքարի միջոց, Հայաստանում արդյունավետ չէ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը։
«Հայաստանում ծխախոտի օգտագործման մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Հանրապետությունում ծխում է 15 տարեկանից բարձր տղամարդկանց 55 տոկոսը, և ընդհանուր բնակչության 27 տոկոսը»,- հայտնեց փոխնախարարը։ Նրա խոսքերով, Վրաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը, Ադրբեջանում՝ 18 տոկոսը, Թուրքիայում՝ 33, ԵՄ երկրներում՝ 27, իսկ ԱՊՀ-ում՝ 32 տոկոսը։
Ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ծխախոտի գների բարձրացումն է։
«Եթե ծխախոտի տուփն արժենա հինգ եվրոյից ավելի, յուրաքանչյուր ոք ծխախոտի համար գումար ծախսելուց առաջ նախ կմտածի»,- ասաց նա։
Ըստ նրա, շատ դեպքերում ծխախոտի օգտագործման բարձր մակարդակի պատճառով պահպանվում է սրտանոթային հիվանդությունների բարձր մակարդակը։ Բացի այդ, ինչպես ասաց փոխնախարարը, ծխելը թոքի քաղցկեղ է առաջացնում։
Ինչ վերաբերում է ալկոհոլի օգտագործման մակարդակին, ապա փոխնախարարը հայտնեց, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։
«Հայաստանում տարեկան մարդն օգտագործում է 1,4 լիտր ալկոհոլ, նույն ցուցանիշն է նաև Վրաստանում և Թուրքիայում՝ միջինը 4,3 լիտր ալկոհոլ են օգտագործում Ադրբեջանում։ ԵՄ երկրներում այդ ցուցանիշը հավասար է 11,4 լիտրի»,- հավելեց փոխնախարարը։ -0-